Հասարակություն Ֆեյսբուք 

Որտե՞ղ են բուծվել այս տնաբույս խաղաղասերները․․․

analitik.am

ՉՆՉԻՆ ՄԱՐԴԻԿ-2

Իսկ նախկին առողջապահության նախարար, այսօր պատգամավորն ասում է․ «Մենք պետք է այնպես անենք, որ տարածաշրջանում ժողովուրդները չուզենան միմյանց ոչնչացնել»։ Ծափահարություններ․․․

Փորձեցի հարցազրույցը մինչև վերջ լսել, բայց չդիմացա։ Նախկին նախարարի ողջ խոսքը խնդրանք ու պաղատանք, հույս էր, որ Ռուսաստանը, միջազգային հանրությունը կփրկի Հայաստանը և Ադրբեջանին կպարտադրի հարատև խաղաղություն։ Լրագրողի հարցին Արցախի ճակատագրի վերաբերյալ, համավարակի դեմ բարձր պրոֆեսիոնալիզմով և արդյունավետությամբ պայքարող նախկին նախարարը, իր պատասխանում, հետևականորեն շեշտում է «Լեռնային Ղարաբաղ» անվանումով, ասելով, որ կարևորը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն է, այսինքն այն նույն թեզը, որ տարիներ պնդում է Ադրբեջանը, այն է՝ Ադրբեջանի կազմում, առանց որևէ կարգավիճակի։

Որտե՞ղ են բուծվել այս տնաբույս խաղաղասերները։ Լավ, միթե՞ սրանք քաղաքական գործունեություն սկսելուց առաջ մի փոքր պատմություն, քաղաքագիտություն չեն ուսումնասիրել։ Չե՞ն հասկանում, որ խաղաղության միակ երաշխիքը ուժեղ պետություն ունենալն է, իր բանակով և այլ անվտանգային կառույցներով։ Չե՞ն հասկանում և չե՞ն տեսնում ու լսում Ադրբեջանի նկրտումները ողջ Հայաստանի նկատմամբ։ Չե՞ն հասկանում, որ մյուս երկրները հայ ժողովրդի արևով չեն երդվում, այլ շարժվում են սեփական շահերով։ Չե՞ն հասկանում, որ այդ նույն երկրները, ում վրա հույս են դնում, իրենք իրենց ուժերով են հարևանների հետ խաղաղություն ապահովում, ոչ թե հակառակորդի ոտքերն ընկնելով և խաղաղություն աղերսելով։ Սրանց պատկերացմամբ, հանուն խաղաղության պետք է զիջել ոչ միայն Արցախը, այն անվանելով Լեռնային Ղարաբաղ, այլև Սյունիքը, այն անվանելով Արևմտյան Զանգեզուր և այսպես շարունակ։

 

Ավետիք Իշխանյան

Նույն շարքից