Քաղաքականություն Ֆեյսբուք 

Այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածո՞ւմ է, թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում․ Факты — вещь упрямая

analitik.am

Факты- вещь упрямая.

2020-ի հոկտեմբերի 12-ին ապագա կապիտուլյանտների ղեկավարին ուղիղ ասել եմ՝ դիմի,խնդրի ՌԴ նախագահին օգտագործի իր լծակները պատերազմը դադարեցնելու համար,քանի որ հակառակ պարագայում հնարավոր է ունենանք ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներ։

Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին նա մեզ տեղեկացրել է,որ ստացել է առաջարկ «5 պլյուս 2 »տարբերակով դադարեցնել պատերազմը։

Ուղիղ հարց եմ տվել՝ այլ բովանդակությամբ առաջարկ եղել է սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր/ այսինքն հոկտեմբերի 19-ը/ . նա չի ասել ,թե այլ առաջարկ եղել է/խոսքը Շուշիի եւ Հադրութի մասին է նաեւ/:

Հետագայում ՌԴ նախագահը հստակ հայտարարեց,որ հոկտեմբերի 19-20-ին առաջարկել է հայկական կողմին դադարեցնել պատերազմը,սակայն վերջինս չի համաձայնվել։

Ընդ որում,ՌԴ նախագահը նշել է,որ այդ պարագայում Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածու՞մ է ,թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում։

Բարձր գոռալով չէ:

Факты — вещь упрямая.

 

Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից