Մամուլի տեսություն Միջազգային Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը 20 հոգանոց պատվիրակությունով մեկնում է Մոսկվա. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.

«Հոկտեմբերի 3-6-ը նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը մոտ 20 հոգանոց պատվիրակության կազմում չի ընդգրկել որևէ ընդդիմադիր պատգամավորի` միակուսակցական պատվիրակություն է մեկնում։

Պատվիրակության կազմում նրա մտերիմ երկու գործարարներն են` Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: Մեկնելու են նաև Վլադիմիր Վարդանյանը, ով օրերս էր Մոսկվայում ընտրությունները դիտարկում, Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը և աշխատակազմի ներկայացուցիչներ։

Թե ինչու ընդդիմադիրներ չեն ընդգրկվել, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ «Քանի որ սա պաշտոնական այց է` հրավիրված է ԱԺ նախագահը, պատվիրակության կազմն էլ ինքն է որոշել»: Ի դեպ, խոսնակը ևս պատվիրակության կազմում է»:

Նույն շարքից