Բարի օր Գիտություն Միջազգային 

Գրանցվիր և մասնակցիր «Nobel Fest (Նոբելյան III փառատոն)» գիտակրթական փառատոնին

analitik.am

2021 թ. հոկտեմբերի 26-29-ը տեղի է ունենալու «Nobel Fest» գիտակրթական փառատոնը, որը կազմակերպվում է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի՝ Ելբասի Ն. Ա. Նազարբաևի գրադարանի, Ներառական զարգացման հիմնադրամի և G-Global-ի միջազգային քարտուղարության նախաձեռնությամբ:

«Nobel Fest»-ը Եվրասիայում տեղի ունեցող ամենաազդեցիկ և լայնածավալ գիտակրթական միջոցառումներից է, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են ավելի քան 40.000 մասնակից, Նոբելյան մրցանակի և Գիտական օսկարի 8-10 մրցանակակիր, ինչպես նաև համաշխարհային փորձագետներ:

Փառատոնի առանցքային իրադարձությունը Նոբելյան մրցանակակիրների դասախոսություններն են:

Փառատոնին մասնակցելու համար կարելի է գրանցվել հետևյալ հղումով՝ https://nobel-fest.inpolicy.net:

Փառատոնի մասին առավել մանրամասն ներկայացնում ենք կից (12):

Նույն շարքից