«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պաշտոնական էջը հրապարակել է այն 41 երկրների ցանկը, որոնք կմասնակցեն «Եվրատեսիլ-2022»-ին։ Մասնակից երկրների ցանկում է նաև Հայաստանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Հայաստանը չի մասնակցել մրցույթին։
«Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ Հայաստանն 2021-ին չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:
Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,-նշված էր Հանրային հեռուստաընկերության հայտարարության մեջ: