Լրահոս Հասարակություն Մշակույթ 

«Շնչող արվեստ» նախաձեռնությունում Սարյանի կտավը նորովի է մատուցվել

analitik.am
Հոկտեմբերի 12-ին Սարյանի տուն-թանգարանում բացվեց «Հայրենիքի կանչը» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյա հոբելյանին։ Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը։
«Հանգստյան օրերին Մ․ Սարյանի ցուցահանդեսում ընդգրկված կտավները դիտելու էր գնացել դեսպան Թրեյսին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյի հետ միասին։ Նրանք տպավորված էին ցուցադրությամբ և խորհուրդ են տալիս անպայման այցելել այս ցուցահանդեսին»,- տեղեկացնում է գրասենյակը։
Կազմակերպիչների փոխանցմամբ՝  ուշագրավ դրվագներից մեկը «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում ներկայացված բացառիկ բեմադրությունն է, որտեղ հայկական արվեստի գլուխգործոց համարվող սարյանական մի հայտնի կտավ նորովի մատուցվեց այցելուներին։
Նշենք, որ ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 30-ը։

Նույն շարքից