Լրահոս Մշակույթ 

Հայկ Մելիքյանը և Սևակ Ավանեսյանը հանդես կգան Fratres` «Եղբայրներին» խորագրով համերգով

analitik.am

Բելգիայից ժամանած թավջութակահար Սևակ Ավանեսյանը և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը կներկայանան Fratres` «Եղբայրներին» խորագրով համերգով։ Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

«Ի՞նչ կլիներ, եթե Կոմիտասի ճակատագիրը չխեղվեր Ցեղասպանությամբ կամ Շոստակովիչը ականատես չլիներ պատերազմական թոհուբոհին ու հետպատերազմյան հետապնդումներին, կամ Լիգետին իր մաշկի վրա չապրեր նացիստների դաժանությունը։ Ցավոք, պատմությունն ու մարդիկ պարուրված են նմանօրինակ «մարդկային» դաժանություններով: Մեկ տարի առաջ` այս օրերին, մեր վերքը ևս թարմացավ: Համերգը երաժիշտները նվիրում են մեր կողքին կանգնած և անմահացած եղբայրներին»,- նշում է համերգի պրոդյուսեր Ալեքսանդր Պլատո Հակոբյանը։

Նշենք, որ Սևակ Ավանեսյանն ու Հայկ Մելիքյանը առաջին անգամ են ելույթ ունենալու միասին՝ ներկայացնելով 20-րդ դարի և ժամանակակից կամերային երաժշտության ծաղկաբույլ, այդ թվում՝ Դմիտրի Շոստակովիչի, Դյորդ Լիգետիի, Արվո Պյարտի, Կոմիտասի, Հարություն Դելլալյանի և Էլեն Յոլչյանի ստեղծագործություններից։

Նույն շարքից