Կորոնավիրուս Հասարակություն 

Մենք ավելի մեծ ողբերգության մեջ ենք. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

analitik.am

Առողջապահության նախարարությունը քովիդից մահացածների տվյալները կազմում է բացառապես այն հիվանդանոցների տվյալների վրա, որոնք սպասարկում ենք քովիդով հիվանդների, այսինքն՝ քովիդով հիվանդների բաժանմունքների տվյալներն են հաշվառվում, բայց մենք գիտենք, որ շատ հիվանդներ մահանում են տանը, նաև այլ հիվանդանոցներում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները չեն ամփոփում ամբողջ պատկերը։ «Ավելի մեծ ողբերգության մեջ ենք մենք, քան մեզ ներկայացնում են։ Այս առումով գրավոր հարցում եմ ներկայացրել Կառավարություն, որպեսզի պարզաբանեն, թե ինչու են խառնել այս վիճակագրությունը և ինչպես է ստացվում, որ ունենք այսպիսի իրավիճակ։ Ունեն պատասխան, որ ձևավորվել է հանձնաժողով այս սխալները ուղղելու համար։ Մինչև դեկտեմբեր Առողջապահության նախարարությունը պետք է շտկի սխալները և մեզ ասի 2020թ․ քանի մարդ է մահացել քովիդից։ Այն, ինչ կա, իրական չէ»։

Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ պատվասման ցուցանիշներով Հայաստանն այս պահին ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է։«Սա խոսում է Կառավարության նկատմամբ անվստահության մասին։ Որ ասում են` մեզ վստահել են, մեզ ընտրել են, եթե Ձեզ վստահում են` կգնային և կպատրաստվեին։ Կառավարությունը պարտավոր է հասկանալի լեզվով մարդկանց բացատրել ինչ է տալու չպատվաստվելը»։

Նույն շարքից