Կորոնավիրուս Հասարակություն 

Ավստրիայի բորդելներից մեկը կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիներին 30 եվրո զեղչ է տրամադրում

analitik.am

Ավստրիական բորդելում կորոնավիրուսի դեմ պատվաստման կետ է բացվել: Այս մասին հայտնում է Heute-ը:

Բորդելի մենեջեր Պետեր Լասկարիսն ասել է, որ պատվաստվել կարող են ոչ միայն տղամարդիկ.  «Իհարկե, կանանց և երեխաներին չի կարելի բորդել մտնել, սակայն մենք դա ի նկատի ենք ունեցել, և պատվաստման կետն առանձին մուտք ունի»:

Նշվում է, որ բոլոր պատվաստվածներին տրամադրվում է բորդելի մուտքի զեղչ՝ 30 եվրոյի չափով:

Նշենք, որ ավելի վաղ ավստրիական մի սրճարան հրաժարվել էր սպասարկել կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիներին՝ նրանց ասել էին, որ սրճարանը նախատեսված է բացառապես չպատվաստված քաղաքացիների համար:

Նույն շարքից