Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը նվազել է

analitik.am

ԱՄՆ փորձագետները հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունն ընկել է՝ նախկին 87,9 տոկոսից հասնելով 48,1 տոկոս: Այս մասին հայտնում է Science-ը:

Փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 780 225 պատվաստված անձանց և եկել այն եզրակացության, որ կորոնավիրուսի դելտա շտամմի տարածվելուց հետո պատվաստանյութերի արդյունավետությունը նվազել է:

Ամենաշատ նվազումն արդյունավետության մասով ունեցել է Janssen (Johnson & Johnson) պատվաստանյութը՝  արդյունավետությունը 86,4 տոկոսից իջել է 13,1 տոկոսի, PfizerBioNTech-ի դեպքում՝  86,9 տոկոսից նվազել է մինչև  43,3 տոկոս, իսկ  Moderna-ի դեպքում՝  89,2 տոկոսից հասել է  58 տոկոսի:

Փորձագետները նաև նել են, որ այդուհանդերձ, պատվաստանյութերը նվազեցնում են մահացության ցուցանիշը:

Նույն շարքից