Կորոնավիրուս Հասարակություն 

Աշխարհին սպասվում են շատ ավելի վտանգավոր համաճարակներ, քան կորոնավիրուսն է. Բիլլ Գեյթս

analitik.am

Մարդկությունը պետք է պատրաստվի ոչ միայն նոր համաճարակներին, այլ նաև բիոլոգիական զենքի կիրառմամբ հնարավոր ահաբեկչական հարձակումներին: Այս մասին ասել է Microsoft -ի հիմնադիր, միլիարդատեր Բիլլ Գեյթը Policy Exchange-ին տված հարցազրույցում, փոխանցում է Vesti.ru-ն:

Նա նշել է, որ այս սպառնալիքները կարող են շատ ավելի լուրջ լինել,քան Covid-19-ի տարածումն է:

Գեյթսն ասել է, որ նոր մարտահրավերներին դիմակայելու համար կառավարությունները պետք է միլիարդավոր դոլարներ ծախսեն համաճարակաբանական անվտանգության ոլորտի ուսումնասիրության վրա և ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի համար աշխատող մեխանիզմներ մշակեն:

Նա կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը կհետևի համաճարակային իրադրությանը և կկանխի բիոահաբեկիչների հնարավոր հարձակումները: Միլիարդատերը նաև ասել է, որ տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար է անհրաժեշտ բակտերոլոգիական ուսումնասիրություններ անցկացնելու համար:

«Ի՞նչ կլինի, եթե բիոահաբեկիչները  ժանտախտ բերեն 10 օդանավակայաններ: Մենք գիտե՞նք, թե ինչպես կարող է դրան արձագանքել աշխարհը: Կան բնական պայմաններում առաջացող համաճարակներ և կան բիոահաբեկիչների կողմից առաջացած համաճարակներ: Վերջինները կարող են լինել շատ ավելի վատ, քան այն, ինչ մենք ապրում ենք այսօր» :

 

Նույն շարքից