Հասարակություն Մշակույթ 

«Սիմֆոնիկ մուլտֆիլմեր»․ համերգային ծրագիր երեխաների համար

analitik.am

Նոյեմբեր 22-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» ("Symphonic Cartoons") համերգային ծրագիրը փոքրիկ հանդիսատեսի համար։ Համերգի ընթացքում կհնչեն հայտնի ու սիրված մուլտֆիլմերի («Գտնված երազ», «Պույ-պույ մկնիկ», «Թոմը և Ջերին», «Առյուծ արքա», «Ալադին», «Մուլան» և այլն) մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Կատարումներին զուգահեռ մեծ էկրանին կցուցադրվեն մուլտֆիլմերի ամենավառ հատվածները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Զվարճալի ժամանցից բացի, համերգը հրաշալի հնարավորություն է՝ երեխաներին մտերմացնելու նվագախմբային կատարողական արվեստի հետ։

Համերգը նախատեսված է 5-ից բարձր տարիքի երեխաների համար։

Նույն շարքից