Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնի է, թե ինչու են կորոնավիրուսից մահանում պատվաստված մարդիկ

analitik.am

Բրիտանացի բժիշկ Սյուզան Հոփքինսը BBC-ի եթերում ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվածները կորոնավիրուսից  մահանում են հիմնականում այն պատճառով, որ ժամանակի ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ մեջբերելով Հոփքինսի խոսքերը.

«Մենք ավելի շատ արձանագրում ենք մահեր չպատվաստված անձանց շրջանում, սակայն ավելանում են նաև մահերը պատվաստվածների շրջանում՝ իմունային համակարգի թուլացման պատճառով », - ասել է նա:

Բժշկի խոսքով, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է ավելի արագ  ռիսկի խմբում գտնվող մարդկանց մոտ՝ 70 տարեկանից բարձր, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք:

«Եթե դուք առողջ 30 տարեկան մարդ եք, ապա այդ երկու չափաբաժինը կպաշտպանի ձեզ երկար ժամանակ: Ահա թե ինչու ռիսկի խմբում գտնվող մարդիկ պետք է հնարավորինս շուտ ստանան երրորդ չափաբաժինը», - ընդգծել է բժիշկը:

Ավելի վաղ ամերիկացի գիտնականները հայտնել էին, որ կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերի պաշտպանությունը նվազել է 87,9 տոկոսով:

 

Նույն շարքից