Կորոնավիրուս Հասարակություն 

Քնած ժամանակ շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսն ավելի ծանր ընթացք է ունենում

analitik.am

ԱՄՆ փորձագետները հայտնաբերել են, որ այն մարդիկ, ովքեր քնելու ընթացքում ունենում են շնչառական խնդիրներ, կորոնավիրուսով վարակվելու դեպքում կարող են ավելի  ծանր տանել հիվանդությունը: Այս մասին բժիշկները հայտնել են JAMA Network Open-ում հրապարակված հոդվածում:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել  է, որ քնած ժամանակ շնչառական խնդիրներ ունեցող անձանց դեպքում 31 տոկոսով ավելանում է հիվանդության ծանր ընթացք ստանալու հավանականությունն, ինչպես նաև մահվան ռիսկը:

Բժիշկները նշել են, որ այս ուսումնասիրությունները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ քնած ժամանակ շնչառական խանգարումներ ունեցող անձանց մոտ կորոնավիրուսի ծանր ընթացք ստանալու կապը:

Նույն շարքից