Կորոնավիրուս Հասարակություն 

«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 252 միլիոնի

analitik.am

«Քովիդ-19»-ով կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 251 941 758: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր «Քովիդ-19»-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 079 990 մարդու: Կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների ևւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 46 852 276 ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 759 676-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 414 186-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 462 690 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 924 598 հիվանդացած, նրանցից մահացել Է 610 224 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 653,7: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2340, Հնդկաստանում՝ 331, Բրազիլիայում՝ 2844 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից