Կորոնավիրուս Հասարակություն 

Ի՞նչ չի կարելի խմել կորոնավիրուսով հիվանդներին

analitik.am

Բժիշկ, դիետոլոգ Ելենա Սոլոմատինան MK.RU-յի հետ զրույցում ասել է, թե ինչ ըմպելիքներ չի կարելի խմել կորոնավիրուսով հիվանդ լինելու ժամանակ: Նա նշել է, որ առհասարակ ցանկալի է շատ հեղուկ օգտագործել, սակայն կան որոշ ըմպելիքներ, որոնցից պետք է խուսափել հիվանդության ժամանակ:

Սոլոմատինան խորհուրդ չի տալիս շատ սուրճ ըմպել, քանի որ ցանկալի է հնարավորինս շատ քնել, ինչը նպաստում է արագ կազդուրվելուն, իսկ բարձր ջերմություն ունենալու դեպքում առհասարակ պետք է խուսափել սուրճի օգտագործումից:

Բժիշկը նաև նշել է, որ պետք է խուսափել շաքարի օգտագործումից, քաղցր ըմպելիքներից, փոխարենը պետք է հնարավորինս շատ ջուր խմել:

Նույն շարքից