Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանը պայքարում է կորոնավիրուսի տարածման խոշորագույն ալիքի դեմ՝ «Դելտա» հիմնամանրէի պատճառով

analitik.am

Չինաստանը պայքարում է «Քովիդ-19»-ի խոշորագույն բռնկման դեմ, որի պատճառը «Դելտա» հիմնամանրէի տարածումն է դարձել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ ներկայացնելով երկուշաբթի հրապարակված տվյալները, քաղաքը, որտեղ ամենավատ իրավիճակն է տիրում վիրուսի նոր ալիքի բռնկման պատճառով, կարող է հայտնվել խիստ մեկուսացման մեջ:

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ նոյեմբերի 14-ին երկրի ներսում փոխանցված վարակման դեպքերի թիվը կազմել է 32, որի մեծամասնությունը գրանցվել է Դալյան քաղաքում:

Երկրում հոկտեմբերի 17-ից ի վեր գրանցված վարակման դեպքերի թիվը հասել է 1308-ի: Մինչդեռ ամռանը «Դելտա»-ի տարածման հետևանքով արձանագրված վարակման դեպքերը թիվը կազմել էր 1280:

Սա նշանակում է, որ Չինաստանը հայտնվել է հիմնամանրէի՝ ամենաարագ փոխանցվող ալիքում, որը տարածվել է 21 նահանգում: Թեև գրանցված տվյալները շատ ավելի քիչ են, քան մյուս երկրներում, Չինաստանի իշխանությունները մտահոգ են և քայլեր են ձեռնարկում վիրուսի հետագա տարածումը կանխելու համար:

Նոյեմբերի 14-ի դրությամբ՝ Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 98 315 դեպք, մահվան՝ 4636:

Նույն շարքից