Լրահոս Կորոնավիրուս 

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը պատվաստվել է Covid 19-ի դեմ

analitik.am
Կորոնավիրուսային վարակի (COVID-19) նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ վարակը հաղթահարելու նպատակով, այսօր` նոյեմբերի 23-ին, Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:
Նախարարն ընդգծել է, որ ցանկանում է օրինակ ծառայել երկրի բնակչությանը՝ վարակի ռիսկերը նվազեցնելու և հիվանդությունը հաղթահարելու գործում:
Կարեն Սարգսյանը COVID-19-ի դեմ պատվաստանյութով օր առաջ պատվաստվելն հոգատարություն է համարել՝ նշելով, որ այն կարևոր է ինչպես իր՝ այնպես էլ շրջապատող մարդկանց առողջության պահպանման համար:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում են տարբեր բուժհաստատություններում:

Նույն շարքից