Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ցույց տան. Անահիտ Ավանեսյան

analitik.am

Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ և հասարակական այլ վայրեր քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ավանեսյանը նշեց, որ քննարկվում է նաև չպատվաստված քաղաքացիների մուտքը Հայփոստ արգելելու հարցը։

Վերջինս  համաձայնեց՝ այդ սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, բայց իրենք նժարի վրա են դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում են, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել։

«Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող պատվաստվել, պետք է ՊՇՌ թեստի բացասական արդյունք ցույց տան»,-նշեց Ավանեսյանը։

Նա ասաց նաև, թե թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում դիմակների կրումն արդյունավետ է, կորոնավիրուսի տարածումն էականորեն նվազում է։

Նույն շարքից