Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Մանրամասներ առողջապահության նախարարի ասուլիսից

analitik.am

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանըխոսել է COVID-19-ով և նոր շտամներովպայմանավորված իրավիճակի մասին, ներկայացրել պատվաստումների առկա ցուցանիշները, պատասխանել լրագրողների հարցերին:

Նախարարը նշել է, որ COVID-19-ով վարակվածների օրական ակտիվ դեպքերը նվազել են` հավելելով, որսովորաբար, հիվանդության հերթական ալիքի նվազմանը զուգահեռ` մահվան դեպքերը սկսում են նվազել 2-3 շաբաթ անց:Ուստի, առաջիկայում ականատես կլինենք մահվան դեպքերինվազմանը:

Վարակը շարունակում է մուտացվել, և հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք տարբերվում են նախորդներից տարածման ակտիվությամբ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված «Օմիկրոն» շտամն ունի փոխակերպման բարձր աստիճան. այն 50 մուտացիա է կրում, որից 30-ը` սպայկային սպիտակուցում (spike protein): Նոր շտամովպայմանավորված, ժամանակավորապես մի շարք երկրներից` Հարավային Աֆրիկայի Հանարպետությունից, Բոտսվանայի Հանրապետությունից, Լեսոթոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրապետությունից, Մադագասկարից և Տանզանիայիցկսահմանափակվի մուտքը Հայաստան:

«Մենք առաջնորդվում ենք պատվաստումները խթանելու քաղաքականությամբ` ի նպաստ հանրային շահի: Այստեղ ուղղակի անհատի իրավունքի հարց չէ, քանի որ մենք գործ ունենք վարակիչ հիվանդության հետ, ուստի մենք պետք է մտածենք հանրության շահի մասին` հիմնվելով միայն գիտական, ապացուցողական բժշկության հիման վրա»,-նշել է նախարարը:

 

 

 

Նույն շարքից