Կորոնավիրուս Հասարակություն 

Այսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում գործում է «Կանաչ անձնագրի» համակարգը․ դեսպանություն

analitik.am

Ի լրումն Վրաստանում ՀՀ դեսպանության 2021թ․ հոկտեմբերի 13-ի հայտարարության տեղեկացնում ենք, որ 2021թ. դեկտեմբերի 1-ից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

Միայն «կանաչ կարգավիճակ» ունեցող անձինք կկարողանան այցելել հետևյալ հաստատություններ.

• Հյուրանոցներ և կացության այլ վայրեր
• Սննդի կետեր (ռեստորանների, սրճարանների, բարերի բաց և փակ տարածքներ` ներառյալ առևտրի կենտրոնների)
• Կինոթատրոններ, թատրոններ, համերգասրահներ, ժամանցի կենտրոններ, խաղատներ
• Սպա և ֆիթնես կենտրոններ
• Լեռնային հանգստյան գոտիների ճոպանուղիներ

*«Կանաչ կարգավիճակի» պահանջը չի տարածվում մինչև 18 տարեկան անձանց վրա։

«Կանաչ կարգավիճակ» տրվում է, եթե անձը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.
• Ամբողջությամբ պատվաստված է
• Ունի PCR թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 72 ժամ տևողությամբ)
• Ունի Antigen-rapid թեստի բացասական պատասխան (այս դեպքում «կանաչ կարգավիճակը» տրվում է 24 ժամ տևողությամբ)
• Վերջին 6 ամսվա ընթացքում ապաքինվել է նոր տեսակի կորոնավիրուսից (COVID-19)

«Կանաչ անձնագիր» են համարվում՝
• «CovidPass Georgia» հավելվածում գրանցվելու միջոցով ստացված QR-կոդը։

Նույն շարքից