Լրահոս Կորոնավիրուս Հայաստան Ռազմական 

Իրականացվելու է զորակոչիկների մասնագիտական ընտրություն

analitik.am

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության զորակոչվելու նպատակով դեկտեմբերի 27-ին և 28-ին N զորամասում իրականացվելու է զորակոչիկների մասնագիտական ընտրություն:

Պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 22-ը կարող են դիմել զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումներ:

Մասնագիտական ընտրության ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային կանոնները։

Ըստ այդմ, բացառվում է հանձնաժողովի անդամների, մասնակիցների և հարազատների մուտքը զորամասի տարածք՝ առանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության թեստի բացասական պատասխանի կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատի, կամ բջջային հավելվածի QR կոդի առկայության։ Այցելուները պետք է կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորությունը։

Նույն շարքից