Կորոնավիրուս Հասարակություն 

Հարավաֆրիկյան Հանրապետությունից հայտնել են, որ «Օմիկրոն» հիմնամանրէով վարակման ընթացքը թեթև է անցնում պատվաստվածների մոտ

analitik.am

Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն պատվաստված մարդկանց մոտ հիվանդության թեթև ընթացք է ստանում, սակայն նրանք, որոնք պատվաստում չեն անցել, կարող են հոսպիտալացման կարիք ունենալ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Ջո Պաախլան:

Վերջինս նշել է, որ երկիրը գտնվում է կորոնավիրուսի համավարակի 4-րդ ալիքի շեմին: Վերջին 7 օրում «Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է:

Նախարարի խոսքով՝ «Օմիկրոն» հիմնամանրէն հեշտ է փոխանցվում մարդուց մարդուն:

Մասնագետը հայտնել է, որ կորոնավիրւսի նոր տեսակն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում, սակայն դեռ հայտնի չէ, թե որտեղ և ինչպես է այն առաջացել:

Նույն շարքից