Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 19 մահ. հաստատվել է կորոնավիրուսի 753 նոր դեպք

analitik.am

Փետրվարի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ,

✓ 753 նոր դեպք

✓ 5588 թեստավորում

✓ 2075 առողջացած

✓ 16 մահվան դեպք

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 416 510 դեպք, որոնցից 394 155-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 408 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8354 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1593 է. նախորդն օրն արձանագրվել է 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Մեկ օրում մահացել է 19 կորոնավարակակիր։

Ընդհանուր կատարվել է 2 870 459 թեստավորում։

Նույն շարքից