Կորոնավիրուս Հասարակություն 

Պատվաստման խթանիչ դեղաչափը նվազեցնում է Քովիդ-19-ով պայմանավորված մահերը 90%-ով. ԱՆ

analitik.am

Առողջապահության նախարարությունից հայտնում են որ, ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ պատվաստման խթանիչ դեղաչափը նվազեցնում է Քովիդ-19-ով պայմանավորված մահերը 90%-ով՝ խթանիչ դեղաչափ չստացած մարդկանց շրջանում առկա մահացության համեմատ։

Նոր կորոնավիրուսի Օմիկրոն տարատեսակը հաջողությամբ շրջանցում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները։ Պատճառը տարատեսակի խիստ փոփոխված կառուցվածքն է։ Մասնավորապես, Օմիկրոնի մակերեսային (spike) սպիտակուցը (հենց այս սպիտակուցի դեմ են աշխատում հակա-SARS-CoV2 հակամարմինները) պարունակում է ավելի քան 30 մուտացիաներ՝ համեմատած վիրուսի օրիգինալ շտամի հետ։ Սա Օմիկրոնին հնարավորություն է տալիս ավելի ամուր կպչել օրգանիզմի թիրախ բջիջներին՝ խուսափելով օրգանիզմի իմուն պաշտպանությունից և ավելի հեշտորեն թափանցելով բջիջներից ներս։

Ավելին, առկա հետազոտությունները փաստում են, որ Քովիդ-19-ից ապաքինված կամ Քովիդ-19-ի դեմ պատվաստված (2 դեղաչափ) մարդկանց օրգանիզմում գրեթե չեն պարունակվում չեզոքացնող հակամարմիններ Օմիկրոն տարատեսակի դեմ։ Չեզոքացնող հակամարմինները պատասխանատու են օրգանիզմի բջիջները ախտածին մանրէներից պաշտպանելու համար: Միևնույն ժամանակ, ապացուցողական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ պատվաստումների խթանիչ (booster) երրորդ դեղաչափը հնարավորություն ունի վերականգնել օրգանիզմի պաշտպանությունն ընդդեմ Օմիկրոնի՝ ընդլայնելով օրգանիզմի իմունիտետը, և ստեղծել խաչաձև պաշտպանություն նոր կորնավիրուսի բոլոր տարատեսակների նկատմամբ։

Ի լրումն Օմիկրոնի դեմ ունեցած արդյունավետության, պատվաստման խթանիչ դեղաչափերը մեծ ներուժ ունեն Քովիդ-19-ի դեմ պայքարում։ Ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ պատվաստման խթանիչ դեղաչափը նվազեցնում է Քովիդ-19-ով պայմանավորված մահերը  90%-ով՝ խթանիչ դեղաչափ չստացած մարդկանց շրջանում առկա մահացության համեմատ։ Մեկ այլ հետազոտության տվյալներ առաջարկում են, որ խթանիչ դեղաչափը ցուցաբերում է ավելի քանի 90% արդյունավետություն Քովիդ-19-ով հիվանդացությունից և հոսպիտալացումից պաշտպանելու հարցում՝ համեմատած երկու դեղաչափ պատվաստվելու կամ ընդհանրապես չպատվաստվելու հետ։

Մանրամասները՝ հետևյալ հղումով:

Նույն շարքից