Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

ՀՀ-ում մեկ շաբաթում կորոնավիրուսից մահվան 7 և վարակվելու 965 նոր դեպք է գրանցվել

analitik.am

ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են՝ Հայաստանում հուլիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 965 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 425365-ի:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6158 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3154685 է:

Փաստացի այս պահին բուժվում է 1144 պացիենտ, ավելացել է 408-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 413901 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 547 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 մարդ. մահացածների թիվը 8633 է:

Նույն շարքից