Հասարակություն 

«Սուրմալու»-ի շենքն ապամոնտաժվելու է. ԱԻ փոխնախարար

analitik.am

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր և այժմ էլ հովացման որոշակի աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարարի տեղակալ Արտյուշա Գրիգորյանը՝ նշելով, որ դեռ ունենք երկու անհետ կորած քաղաքացի, 16 զոհ, որոնցից մեկի ինքնությունը դեռևս չի պարզվել։

«Եթե երկու անհետ կորած քաղաքացիներից մեկը չնույնականացված քաղաքացին է, ապա կա անհետ կորած մեկ քաղաքացի։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ»,-ասաց ԱԻ նախարարի տեղակալը՝ նշելով, որ այժմ որոնողական աշխատանքներն իրականացվելու են այդ տարածքներում, բայց կան լրացուցիչ բարդություններ, քանի որ շենքի փլուզման վտանգ կա։

«Մենք հիմա քննարկում ենք, որ պետք է մուտք գործենք շենքի ներս, որպեսզի իրականացնենք որոնողական աշխատանքներ։ Երկու անհետ կորածներին հայտնաբերելուց հետո որոնողական աշխատանքները կդադարեցվեն»։

Նախարարի տեղակալը հայտնեց, որ տարածքի 70%-ը մաքրվել է և հավելեց, որ  աշխատանքներն ավարտելուց հետո շենքն ապամոնտաժվելու է։

Հիշեցնենք՝ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ 2 քաղաքացիները՝ Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։

Նույն շարքից