Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Խորհուրդ է տրվում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից պաշտպանվելու համար աշնանը դիմակ կրել

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս մեծացնել բնակչության պատվաստումների ծածկույթը, ինչպես նաև խրախուսել դիմակների կրելը  հասարակական վայրերում՝ այս աշնանը և ձմռանը կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից մարդկանց պաշտպանելու համար։ «Ռիա Նովոստի»-ին հայտնել են կազմակերպության եվրոպական բյուրոյում։

«Համաճարակաբանական իրավիճակը տարբեր է երկրից երկիր, և որպես ձմռանն ու աշնանը նախապատրաստվելու մաս՝ ԱՀԿ-ն կոչ է անում երկրներին վերսկսել ջանքերը՝ մեղմելու վարակի տարածումն ու պատրաստ լինել արձագանքել առողջապահության իրենց համակարգերի վրա աճող ծանրաբեռնվածությանը»,-նշված է մեկնաբանության մեջ:

Նույն շարքից