Քաղաքականություն 

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից մեկնաբանել են Կաթողիկոսի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին լուրը

analitik.am

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հաստատել են Գարեգին Բ կաթողիկոսի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին լուրը։

«Ի պատասխան բազմաթիվ հարցումների տեղեկացնում ենք, որ ՀՀ և ԼՂՀ նախագահների հաջորդ հանդիպման նախապատրաստման նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս օրերին առանձին հանդիպումներ է ունեցել նախագահների հետ։ Հաստատում ենք, որ երեկ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Առանձնազրույցի բովանդակության և նաև վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ տարածվող նյութերը կեղծ են։ Կարծում ենք, որ այս ամենը նպատակ է հետապնդում ձախողել նախաձեռնված քննարկումների գործընթացը»։

Նույն շարքից