Քաղաքականություն 

Բերդ համայնքում հաղթած ընդդիմադիր թիմի ավագանու 3 անդամները, որոնք այս պահին անազատության մեջ են, հրաժարվել են մանդատներից. ՔՊ-ի պլանը տապալվեց. Yerevan.today

analitik.am

Yerevan.today-ը գրում է.

Սեպտեմբերի 25-ին Բերդում  ՏԻՄ ընտրություններով վերընտրված ուժին քաղաքական բռնաճնշումներով ու հաղթած թեկնածուների կալանավորումներով քաղաքական իշխանությունը Բերդում ընդդիմությունից իշխանությունը խլելու 3-րդ սցենարին է պատրաստվել, բայց երեկ օրվա ավարտին իրավիճակ է փոխվել։ ՔՊ-ին ջախջախած Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավայրից տապալել է իշխանության ողջ սցենարը։

Երեկ օրվա ավարտին ԿԸՀ-ում ինքնաբացարկի 3 դիմումներ է մուտք արվել՝ Բերդում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքից, մանդատից հրաժարված  երեք դիմումատուներն էլ կալանավայրում պահվող ավագանու անդամերն են։

Բերդում  50+ ձայներով վերընտրված ընդդիմադիր «Զորավոր համայնք»  ցուցակը գլխավորող Հարությունը Մանուչարյանը, ոորը 11 ամիս է ինչ կալանավորված է իշխանության քմահաճույքով,  ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը, որին օրերս կալանավորեցին՝  իբր իր թիմի օգտին  քարոզչություն անելու հարկադրանքի համար և 10-րդ համարը՝ Սարգիս Մարգարյանը։ Այս մասին  Yerevan.Today-ին հայտնեցին «Զորավոր համայնք» դաշինքից։

Նրանք այս քայլին գնացել են  հոկտեմբերի 10-ին նշանակված ավագանու նիստին ընդառաջ, որի ժամանակ ընտրվում է համայնքի ղեկավարը, քաղաքական նուրբ հաշվարկով, որպեսզի իշխանության հնարավոր սցենարը տապալեն․ բանն այն է, որ այս բացակա անդամների չքվեարկելը կարող է օգնել ՔՊ-ին ավագանու ձայների համամասնության հարցում և իշխանությանը հնարավորություն տալ ՏԻՄ մասնակից երրորդ ուժի՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքի հետ կոալիցիա կազմելու միջոցով Բերդում իշխանությունը խլեն վերընտրված համայնքային ընդդիմադիր ուժից։

Հիշեցնենք Բերդում սեպտեմբերի 25-ին   ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ գործող ընդդիմադիր համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր Հայրենիք» դաշինքը հավաքել է  5685 ձայն, իշխող ՔՊ-ն 4298  ձայն, իսկ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ 1097 ձայն։

Ավելի վաղ հայտնել էինք , որ իշխող ՔՊ-ն հրաժարվում է  ընդունել Չարենցավանում ու Բերդում իր պարտությունը և ընտրությունների հաջորդ իսկ օրվանից  Չարենցավանի և Տավուշի Բերդ համայնքներում ընտրական արդյունքների բողոքարկման գործընթաց էր սկսել։ Վերահաշվարկի արդյունքում, սակայն, թվերը մնացին նույնը։

Նույն շարքից