Քաղաքականություն 

ՀԱՊԿ-ը կզինվի ժամանակակից սպառազինությամբ. առաջնորդները որոշում են կայացրել

analitik.am
ՀԱՊԿ երկրների առաջնորդները որոշում են կայացրել կազմակերպության խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, ինչպես նաև հատուկ միջոցներով զինելու վերաբերյալ։ Ի թիվս այլ փաստաթղթերի դրա վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել այսօր Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։ Փաստաթղթերի ցանկը հրապարակված է Կրեմլի կայքում։
Երևանում որոշում է կայացվել ՀԱՊԿ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ ձևավորման, ՀԱՊԿ կապի համակարգի վերաբերյալ, ինչպես նաև արձանագրային որոշում է կայացվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման վերաբերյալ։
Որոշ փաստաթղթեր առնչվում են կազմակերպչական և կադրային հարցերին։ Այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդում նախագահության ժամկետներին, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին։

Նույն շարքից