Հասարակություն 

Սորոսականները խոստանում են իրավաբանորեն վերածնվել այլ տեսքով․ Տիգրան Աթանեսյան

analitik.am

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» դադարեցնում է իր գործունեությունը... Իհարկե, իրավաբանորեն ճիշտ կլիներ հետևյալ ձևակերպումը՝ «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» լիխտենշտեյնյան օֆշորային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը լուծարվում է: Երկար տարիներ չբացահայտվող, հետևաբար՝ խիստ կասկածելի աղբյուրներից սնված մասնաճյուղը փակվում է, ինչը նշանակում է, որ թաքցվելու են նաև հնարավոր ուղիները, որոնցով միգուցե հնարավոր կլիներ ճշտել, թե ով է ի վերջո ֆինանսավորել Սաքունցին, Բարսեղյանին, Իոաննիսյանին և այլոց և ինչ նպատակով:

Թեպետ ողջամիտ փոքրամասնության համար առանց այդ էլ ամեն ինչ ավելի քան պարզ է, պետք էր այդուհանդերձ քրեական քննությամբ պարզել այդ ամենը և համապատասխան արդյունքների դեպքում պատասխանատվության կանչել թե պատվիրատուներին, թե կատարողներին, ինչպես դա տեղի է ունենում փախուստի դիմած և հետախուզման մեջ գտնվող սորոսական Սաշիկ Սուլթանյանի դեպքում: Սորոսականները խոստանում են իրավաբանորեն վերածնվել այլ տեսքով, սակայն ամեն դեպքում հաճելի է գիտակցել, որ ես և Մարգարիտա Գյուլումյանը ՝ սորոսականներին լուծարելու մեր հայցադիմումով, փոքրիկ, բայց նկատելի դեր խաղացինք թեկուզև այս կերպ այդ հիմնարկի փակման գործում»:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հայտարարությունն այստեղ։

Նույն շարքից