Հասարակություն Պատահարներ 

Երևան-Գյումրի ճանապարհին 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար․ կան վիրավորներ

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80-85 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի ու չմշակման պատճառով բախվել են 35-ից ավելի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, նախ Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ապահովագական ընկերությունների ներկայացուցիչները։

Մի քանի ավտոմեքենաների վարորդներ էլ, չսպասելով ԱՊՊԱ-ի ժամանմանը, իրար հետ լեզու գտնելով, մեքենաները հեռացրել էին վթարի վայրից։

Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նշված վայրում 10-ից ավելի վթարների հետևանքով տուժած ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարների հիմնական պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհն սպասարկողը ճանշինականները չեն կատարել ճանապարհն աղ ու ավազով մշակելու աշխատանքներ, ինչպես նաև որոշ վարորդների՝ ամառային անվադողերը ձմեռային անվադողերով չփոխելու հանգամանքը։

Նույն շարքից