Բարի օր Տնտեսություն 

Գործարկվում է փոքր և միջին բիզնեսին աջակցող Glovo նոր ծրագիր

analitik.am

Ամբողջ աշխարհում գնաճը  նվազեցնում է եկամտի մակարդակը ինչպես սպառողների, այնպես էլ ձեռնարկատերերի համար։ Այսօր Glovo-ն գործարկում է Glovo Local-ը՝ փոքր և միջին բիզնեսին աջակցելու նոր ծրագիր, որը թույլ կտա ռեստորաններին և մանրածախ առևտրի կետերին թվայնացնել իրենց բիզնեսն առցանց առևտրի աննախադեպ աճի  պայմաններում:

Նոր ծրագիրը ռեստորաններին ու մանրածախ առեւտրի կետերին հնարավորություն է տալիս թվայնացնել իրենց բիզնեսն օնլայն առեւտրի աննախադեպ զարգացման պայմաններում։

Գլովոյի նպատակն է խթանել օնլայն առեւտուրը, քանի  որ փոքր եւ միջին բիզնեսների ընդամենը 20% է ներկայացված թվային հարթակներում։

Այս ծրագրի գործարկումը համընկավ Գլովոյի կողմից կատարված հետազոտությունների արդյունքների հրապարակման հետ, որը ցույց էր տալիս հարցված ռեստորանների ու մանրածախ առեւտրի կետերի 80%-ի շրջանակում մտահոգություն, իրենց աճի հնարավորությունների վերաբերյալ։

Գլովո Լոկալ միաժամանակ գործարկվեց բոլոր 25 երկրներում, որտեղ ներկայացված է բազմաֆունկցիոնալ  հավելվածը, ու առաջինն է Եվրոպայում, Աֆրիկայում ու Ասիայում, որ տրամադրում է համապարփակ լուծումների ու ծառայությունների փաթեթ փոքր եւ միջին բիզնեսներին՝ համահունչ իրենց կարիքներին։

«Հայաստանում կան բոլոր պայմանները էլեկտրոնային առևտրի և բիզնեսի թվայնացման  զարգացման համար: Glovo Local ծրագիրն արդեն օգնում է փոքր և միջին բիզնեսին մասշտաբավորվել, և մեր գործընկերները, ովքեր Glovo-ի միջոցով մուտք են գործել մեծ առցանց լսարան, արդեն լավ արդյունքներ են ցույց տալիս:

Օգտագործելով այն գործիքները, որոնք տրամադրում է Glovo Local-ը, մենք կարող ենք օգնել նրանց ավելի շատ հաճախորդներ ձեռք բերել ՝ արագացնելով նրանց աճը և ձևավորելով  կայուն շահութաբերություն: Ահա, թե ինչպես ենք մենք ճանապարհ հարթում տեղական տնտեսության աճի համար։ Ըստ էության, բացի բիզնեսից, փոխգործակցության այս շղթայում շահում են նաև հարթակի օգտատերերը, որոնք ավելի շատ ընտրություն են ստանում կարճ ժամանակում ստանալ մթերքներ, ապրանքներ` խանութներից կամ սնունդ` հաստատություններից և առաքիչներ, որոնք ավելի շատ գործընկերների առկայության դեպքում իրենց առաքման շառավղով կարող են  ավելի շատ պատվերներ կատարել և ավելի բարձր եկամուտ ստանալ», - մեկնաբանել է Հայաստանում Glovo-ի գլխավոր տնօրեն Օլեգ Գորոշչակը։

Ծառայությունը Հայաստանում հասանելի է դեկտեմբերի 1-ից։

Դուք կարող եք գրանցվել և ավելին իմանալ ՝ կտտացնելով հղմանը:

Glovo-ի մասին

Glovo-ն բազմաֆունկցիոնալ հավելված է, որը կապում է հաճախորդներին ռեստորաների,  դեղատների ու խանութների հետ։Glovo-ի միջոցով հնարավոր է գնել, առաքել, փոխանցել ցանկացած  իր կամ ապրանք. այն ունի «ամեն ինչ» կատեգորիան, որը թույլ է տալիս հաճախորդներին պատվիրել ցանկացած բան՝ քաղաքի տարածքում։

Glovo-ն հիմնադրվել է 2015 թ.-ին Բարսելոնա քաղաքում։ Այն գործում է Հարավային Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Աֆրիկայի 25 երկրների շուրջ 1300 քաղաքներում։ Մեր տեսլականն  է՝ ցանկացած մարդու տալ հնարավորություն հեշտ եւ հարմար ստանալ առաքումն իրենց քաղաքում։

Glovo-ն Հայաստանյան շուկա մուտք գործեց 2021թ։

Կազմակերպության մասին տեղեկատվության համար՝ :https://about.glovoapp.com/en/ 

Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Glovo-ի մամուլի գրասենյակի հետ

Էմմա Սարգսյան

հեռ. +374 55 515700email; [email protected]

Նույն շարքից