Քաղաքականություն 

Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները. Էդուարդ Աղաջանյան

analitik.am

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի փաթեթը. «Ստացել ենք Ադրբեջանի առաջարկները, որոնք արձագանքն են մեր առաջարկների։ Կարելի է ասել՝ այդ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում։ Քանի որ դրանք հրապարակման ենթակա մանրամասներ չեն, չեմ կարող հրապարակայնացնել»,- ասել է նա ասուլիսի ժամանակ։ Աղաջանյանը չի բացառել, որ մինչև տարեվերջ տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի՝ կամ ղեկավարների, կամ ԱԳ նախարարների հանդիպում։

Նույն շարքից