Բարի օր Քաղաքականություն 

ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում կտեղակայվի 2 տարով

analitik.am

ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլը։ ԵՄ-ն շարունակելու է աջակցել լարվածության լիցքաթափման ջանքերին, և աշխատել երկու կողմերի հետ` տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական նպատակով։ Այս մասին ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ  Ժոզեպ Բորելը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԵՄ Խորհուրդը հաստատել է ԵՄ նոր առաքելության տեղակայումը Հայաստանում։

Առաքելությունը կունենա 2 տարվա մանդատ, կենտրոնակայանը կլինի Հայաստանում։

 

Նույն շարքից