Քաղաքականություն 

Ընդդիմադիներին մանդատներից զրկելու օրակարգով խորհրդի արտահերթ նիստը չի կայացել

analitik.am

Ազգային ժողովի խորհրդի` հունվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական էջը։

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ կետի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան երկու ժամ:

Մինչև ժամը 14:00-ն քվորում չի ապահովվել. ԱԺ խորհրդի արտահերթ նիստը համարվել է չկայացած:

Նույն շարքից