Քաղաքականություն 

Հագուստի խանութների մենեջերից՝ Մարդու իրավունքների պաշտպան. Ո՞վ է ՄԻՊ թեկնածուն․ «Հրապարակ»

analitik.am

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց Ազգային ժողով եւ չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատի իր դիմումը՝ հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից. գրում է hraparak.am-ը։

Երեկ լուր ստացանք, որ նա մեկնել է Հայաստանից։ Մինչ այդ, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, նա հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել եւ ընդունել է այդ առաջարկը։ Առաջիկայում ավելի հստակ կտեղեկացնենք, թե ինչ առաջարկի մասին է խոսքը։

Ինչ վերաբերում է ՄԻՊ թափուր պաշտոնին, ապա մենք տեղեկացանք, որ իշխանությունների նոր թեկնածուն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն է։

Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե շատ լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է եւ արժանի է այս բարձր պաշտոնին։ Սակայն իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը ( Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն է Ասիական զարգացման բանկի / ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում եւ այլն), ինչպես նաեւ անհայտ բնույթի հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-ից մինչեւ 2020 թվականը։

2020 թ․ մայիսի 15-ին նա նշանակվել է փոխնախարար, ինչն այն ժամանակ համակարգում մեծ զարմանք առաջացրեց։ Այսօր, փաստորեն, նա կարիերային հաջորդ վերելքն է գրանցելու՝ նշանակվելով ՄԻՊ բարձր ու պատասխանատու պաշտոնին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նույն շարքից