Հասարակություն Պատահարներ 

Օրբելի-Բաղրամյան հատվածում Kia-ն բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ՝ Volkswagen-ին

analitik.am

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Kia մակնիշի ավտոմեքենան Օրբելի փողոցում, դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս, Օրբելու թունելի հարևանությամբ բախվել է կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված Volkswagen-ին։ Բախումից հետո Kia-ն ամբողջությամբ ճանապարհը փակել է, և երթևեկությունը դարձել է անանցանելի։

Բժիշկներն ու պարեկները գրեթե 40 րոպեից ավելի Kia-ի վարորդին, ում դեմքը վնասվել է, համոզում էին, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, իսկ նա ընդվզում էր։ Սակայն բժիշկները ոչ միայն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին վիրավորին, այլև շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։

Kia-ի վարորդի ոտքերի տակ հայտնաբերվեց կոնյակի կիսադատարկ շիշ։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված Kia-ի վարորդի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Նույն շարքից