Հասարակություն Պատահարներ 

Չայնիի ոլորաններում Nissan XTrail-ը բախվել է բազալտե եզրաքարերին, շրջվելով հայտնվել «Արձագանք» արձանի մոտ, կա 3 վիրավոր

analitik.am

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորաններում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ շրջվելով հայտնվել «Արձագանք» արձանի տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» ԲԿ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նույն շարքից