Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում. բերման են ենթարկվել 2 հարազատ եղբայրներ © https://shamshyan.com/hy/article/2023/01/27/1231576

analitik.am

Երեկ՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մանանդյան փողոցում գործող «Շենգավիթ» ԲԿ-ում ծեծկռտուք է տեղի ունենում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն ահազանգը ստացվել է «Շենգավիթ» ԲԿ-ի ծառայություն իրականացնող անվտանգության պետ Արա Ա-ի կողմից, ով հայտնել է, որ մի խումբ անձինք վիճաբանել և քաշքշել են նշված ԲԿ-ի աշխատակիցներին, ինչի հետևանքով խաթարվել է կենտրոնի բնականոն աշխատանքը։ Ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ նշված ԲԿ-ից գույները խտացնում են, իսկ Ոստիկանություն տեղափոխվածները հարազատ եղբայրներ են։

Նույն շարքից