Քաղաքականություն 

ՀՀ ՊՆ վարչական համալիրում սպա-իրավաբանների մասնագիտական հավաք է անցկացվել

analitik.am

Հունվարի 25-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման և իրավագիտակցության բարձրացման, իրավակարգի ապահովման, զինվորական կարգապահության ու օրինականության ամրապնդման, արատավոր երևույթների դեմ ուղղված միջոցառումների մշակման ու անցկացման, ընդգծվել է իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման կարևորությունը:

Հավաքի մասնակիցները Բանակի օրվան ընդառաջ այցելել են «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Նույն շարքից