Հասարակություն Պատահարներ 

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Toyota-ն Չայնիի ոլորաններում բախվել է պատին. կան վիրավորներ

analitik.am

Այսօր` հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին։

Օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել 2 հոգու, ապա տեղափոխել «Աբովյան» ԲԿ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային ծառայությունն  ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Նույն շարքից