Հասարակություն 

Դիմակավորված անձինք «Պատրոն Դավիթին» բերման են ենթարկել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ»-ը գրում է.

Մի քանի ժամ առաջ, դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են «Պատրոն Դավիթի»՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել:

Այս պահին, Դավիթ Գալստյանն ու իր փաստաբանը գտնվում են Ազգային անվտանգության ծառայությունում:Թե ինչ գործով են նրան հրավիրել, մեզ առայժմ չի հաջողվել պարզել: Սակայն, ըստ ամենայնի, սա նոր գործ է, կապ չունի այն դատավարության հետ, որն ընթանում է արդեն ամիսներ շարունակ, և որտեղ Դավիթ Գալստյանն ուներ մեղադրյալի կարգավիճակ՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների հետ:

Մենք կապվեցինք Դավիթ Գալստյանի պաշտպանի հետ` հարցնելով, ճիշտ է արդյոք, որ Դավիթ Գալստյանը բերման է ենթարկվել, նա ասաց, որ այս պահին ոչինչ հայտնել չի կարող և հարցերին կպատասխանի ավելի ուշ:

 

Նույն շարքից