Հասարակություն Պատահարներ 

Կոտայքի մարզում ավազով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել, բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գազատար խողովակին

analitik.am

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Լիպարիտ Մ-ն իր վարած ZIL մակնիշի բեռնատարով, որը բարձված է եղել ավազով, Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի 2-րդ տան մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել բետոնե էլեկտրասյանն ու գազատար խողովակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի վթարավերականգնողական բաժնի աշխատակիցիներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրեն լավ է զգում։

Այս պահին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Երևանի «Նորք» շահագործման շրջանի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով հեռացնում են կոտրված բետոնե հենասյունը և իրենց հետ բերել են նոր բետոնե հենասյուն, որպեսզի այն փոխարինեն կոտրված հենասյունով։

Էլեկտրաէներգիայի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և էլեկտրոցանցի աշխատակիցներն անում են ամեն ինչ՝ ժամ առաջ խնդիրը վերացնեն։

Նույն շարքից