Քաղաքականություն 

Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը 33 անշարժ գույք ունի հայտարարագրով, որից 2 բազմաբնակարան շենք, 13 բնակարան և 11 ավտոտնակ միայն Նորք Մարաշում. Tert.am

analitik.am

Աբովյանի քաղաքպետ, երկար տարիներ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը որպես պաշտոնատար անձ ներկայացրել է ունեցվածքի մասին հայտարարագիրը։ Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում, որ 2021 թվականի ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրում Էդուարդ Բաբայանը միայն 33 անշարժ գույք է հայտարարագրել։

Բաբայանը Կոտայքում հասարակական նշանակության շինության, այլ անշարժ գույքի սեփականատեր է, Կոտայքում մեկ բնակարան ունեցել է  բազմաբնակարան շենքում, որը վաճառել է, վաճառել է նաև Արամուսի հողամասը։  Երևանի Կենտրոնում ունի երկու բնակարան, իսկ  մեկ ավտոտնակը վաճառել է։

Նորք Մարաշում ունի երկու բազմաբնակարան բնակելի շենք, 13 բնակարան, 11 ավտոտնակ։

Կանխիկ գումար հայտարարագրել է 119 մլն 750 հզր դրամ, 402 հզր դոլար, 102 հզր եվրո։ Ազգային ժողովից, նշել է, որ ստացել է 3 մլն 421 հզր դրամ, ՀՀ ոստիկանությունից՝ 1 մլն 80 հզր դրամ, Արդշինբանկից վարձակալության դիմաց ստացել է 14 մլն 940 հզր դրամ։

Դուստրը՝ Լիլիթ Բաբայանն, Ազգային ժողովից որպես աշխատավարձ ստացել է 935 հզր դրամ, մյուս դուստրը՝ Լյուդիմիլա Բաբայանը առանձնատուն ունի Կոտայքում, Լեգալեքս ՍՊԸ–ից ստացել է աշխատավարձ 405 հզր դրամ, Վարդան Բաբայանը ոչինչ չի հայտարարագրել։

Կինը՝ Նաիրա Սարգսյանը, Կոտայքում ունի առանձնատուն, հողամաս, երկու հասարակական նշանակության շինություն։ 2020–ին ձեռք է բերել 2020 թվականի արտադրության Range Rover, իսկ 2021-ին ձեռք է բերել 2015 թվականի Mercedes-Benz: Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը 1 մլն 300 հզր դրամ է՝ ըստ հայտարարագրի, վարձակալության դիմաց ՅունիԲանկից ստացված վճարը 17 մլն 388 հզր դրամ է։

Նույն շարքից