Բարի օր Քաղաքականություն 

Քաղաքապարետի դառը հուշերը

analitik.am

2020 թվականի մարտի 12-ն էր, ոչնչով չառանձնացող օր, Հայաստանում վխտում էր կորոնավիրուսը, սակայն ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում էին կորոնավիրուսը պինցետով, օղով բուժելու մասին միֆերը հնարավորինս շատ տարածելու նպատակով՝ թուլացնելով մարդկանց զգոնությունը:

Այդ օրը տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որին մասնակցող ադեկվատ մարդիկ հարց բարձրացրեցին ուսումնական հաստատություններում դասերի կրկին հետաձգման մասին, ինչը թույլ կտար էապես կանխել կորոնավիրուսի տարածումն:

Ի պատասխան, քաղաքապարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք. «Մեր դեպքերը շատ տեղայնացված են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ: Կարծում եմ, որ դեռևս նմանատիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք ևս չկա»:

Ընդամենը 6 օր անց՝ 2020-ի մարտի 17-ին դադարեցվեցին ոչ միայն դասերը ՀՀ պետական ուսումնական հաստատություններում, այլ նաև բազմաթիվ այլ կառույցներ փակվեցին՝ կապված կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ:

Տիգրան Ավինյանն այսօր, երբ պայքարում է քաղաքապետի աթոռի համար, ցանկանում է մոռանալ, թե ինչպես ձախողեց կորոնավիրուսի դեմ պայքարի ղեկավարումը՝ իր անտեղյակ, փնթի և վնասակար գործողություններով և անգործությամբ, ինչն էլ իր հերթին նպաստեց կորոնավիրուսի տարածմանը՝ դառնալով հազարավոր մարդկանց մահվան պատճառ: Պարետին տրվել էին անսահման լիազորություններ, որոնք որոշ դեպքերում նաև հակասում էին ՀՀ օրենքներին: Պարետն օրենքներ էր ստեղծում, կիրառում դրանք, վերահսկողություն սահմանում: Փաստացի, հենց պարետն էր հիմնական պատասխանատուն կորոնավիրուսի տարածման, բացթողումների, չարաշահումների և ամեն ինչի համար:

Բնական է, բարդ էր, սակայն Ավինյանը կարող էր մի կողմ դնել իր չհիմնավորված ամբիցիաները և հրաժարվել այդ բեռից, քանի որ թե իր, թե բոլորի համար պարզ էր, որ, մեղմ ասած, ձախողում է: Նա դա չարեց, քանի որ դա հարթակ էր ճանաչելի դառնալու, մարդկանց սրտերը շահելու համար, բայց արդյունքում դարձավ մահաբեր և ձախողված պարետ, որի մասին անգամ ինքն է ցանկանում մոռանալ:

Հենց սրանով էլ պայմանավորված է այն, որ Տիգրան Ավինյանը փորձում է ամեն կերպ չասոցացվել կորոնավիրուսի թեմայի հետ, մոռանալ իր ձախողված պարետի անցյալը. անգամ Վիկիպեդիայում զետեղված իր կենսագրության մեջ ամեն ինչ գրված է, բացի նրանից, որ ամենայն հայոց ձախողված պարետը հենց ինքն է եղել: Գուցե մտածում է՝ դիմակով էր, դժվար ճանաչեն, հիշեն...

Նույն շարքից