Քաղաքականություն 

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր ներկայացնելու է հրաժարական․ բոլոր վարչական շրջանների ղեկավարները հրավիրվել են քաղաքապետարան

analitik.am
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 17։00-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրավերով՝ Երևանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, որտեղ քաղաքապետ Հ․ Սարգսյանը ներկայացնելու է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները։

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից հետո քաղաքապետ Հ․ Սարգսյանը հրաժարական է ներկայացնելու։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

 

Նույն շարքից