Իրավական 

Փողերի լվացման հանցագործության մասին խոսելն ավելորդ է. Արշակ Հակոբյանի փաստաբանը դիմել է ՄԻԵԴ

analitik.am

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի մեղադրանքը բացարձակ սուտ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի փաստաբան Զորայր Հարությունյանը:

Նշենք, որ Արշակ Հակոբյանի մեղադրանքը փոփոխվել է: Ըստ նախաքննության՝ Հակոբյանը լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 351 մլն 497 հազար 422 դրամը եւ 75 մլն դրամ արժեքով անշարժ գույքը: Վարույթն իրականացնող մարմինն այդ գործով հայտարարել է նախաքննության ավարտ:

Փաստաբանի խոսքով՝ Հակոբյանը շուրջ մեկ տարի ապօրինի կալանքի տակ է գտնվում. «Փողերի լվացման հանցակազմի փոփոխմամբ Դատախազությունը փորձում է օգտագործել որպես հանցակազմ, որը կարելի է օգտագործել ցանկացած դեպքում, երբ անձը հանցագործություն չի կատարել, բայց պետք է իրեն մեղադրել ինչ-որ բանում եւ գործն ուղարկել դատարան։ Հանցագործության մասին խոսելն ավելորդ է, նա գտնվում է ապօրինի կալանքի տակ արդեն 12 ամիս, միանշանակ մեր համոզմունքն այն է, որ շուտով կհայտնվի ազատության մեջ եւ դատական գործընթացի ընթացքում կարդարացվի»:

Հարությունյանն ասաց՝ այն հիմքը, որը Դատախազությունը վկայակոչում էր Հակոբյանին կալանավորման համար, չեզոքացվել է: Դատախազությունը որպես հիմք ներկայացրել էր այն, որ  չհարցաքննված վկաների վրա Հակոբյանը կարող էազդեցություն ունենալ.

«Եթե ավարտվում է նախաքննությունը նշանակվում է չհարցաքննված վկաներ չկան։ Բացի այդ որեւէ փաստական տվյալ եւ գործը քննելու է դատարան, որը տիրապետում է ոբոլր նյութերին, ոչ թե կալանավորման միջնորդությանը կից ներկայացվող փաթեթին, այսիքն՝ դատարանը սահմանափակված չի լինելու։ Կալանավորման ապօրինության հարցը երեք գանգատով ներկայացվել է Եվրոպական դատարաբ, ինչը կարծում եմ  իր ազդեցությունը կունենա։ Մի քանիսն էլ պատրաստում ենք ներկայացնել»:

Նշենք, որ Արշակ Հակոբյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Նույն շարքից