Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են Ադրբեջանով անցնող միջանցքը

analitik.am

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային հարցեր և Միութենական պետության առաջիկա Գերագույն պետական ​​խորհրդի օրակարգը։  Այս մասին հայտնում է բելառուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Այս գիշեր Բելառուսի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Դրա հիմնական թեմաներից մեկը ներմուծման փոխարինման ոլորտում համատեղ աշխատանքն էր, պետությունների ղեկավարները քննարկել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման հեռանկարները, որը կանցնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից